Ստեղծագործական հարթակ

Նյութի հեղինակը

Մեր հանդիպումից հետո

Մեր հանդիպումից հետո
ժամանակը հետ է գնում,
Իմ ամեն մի խոսքի վրա
դաջված է սիրո վախը
ժանգ, թող երկաթն,
ու քայքայիր
իմ զգուշությունը։

իմ վստահությունը փախչում է
ձեռքերիցս դեպի ապագան,
իսկ դու իմ անցյալում ես։

ժամանակը դարձել է
մի գորդյան հանգույց
և այն լուծել է պետք:

ժանգ, թող երկաթն,
ու քայքայիր
իմ զգուշությունը

Ստեղծվել է 05.05.19 11:56
© Բոլոր իրավունքները պաշտպանված են
103