Ստեղծագործական հարթակ

Նյութի հեղինակը

Քո վերադարձը նայում է աչքերիս

Քո վերադարձը նայում է աչքերիս
Ու ես հիպնոսվել եմ,
Բայց ես այն չեմ տեսնում,

Քո վերադարձի ոտնահետքերը
Իմ հայացքն են տրորում,
Բայց ես այն չեմ զգում,,,

Ու իմ սերը վանդակապատված
Ճաղեր է կրծում, մերժումի ճաղեր,
Ու իմ վանդակը անտեր է թողնված
Բաց անապատում քո հեռացումի,
Ուր չկա հույսի ոչ մի օազիս։

Քո վերադարձը գալիս է անցյալից,
Բայց ես այն չեմ հիշում։

Ստեղծվել է 05.05.19 12:07
© Բոլոր իրավունքները պաշտպանված են
75
Անանուն 13:22 07.08.21
havaneci- vonc karox em kapnvel