Ստեղծագործական հարթակ

Նյութի հեղինակը

Հիշելու համար նկարներ պետք չեն

Հիշելու համար նկարներ պետք չեն,
Ամենաթանկը պահում ենք սրտում.
Թանկ մարդիկ, օրեր, վայրկյաններ, պահեր,
Նրանց չես կարող նկարում պահել:
Այն, ինչ չենք հիշում, երբեք չենք զգացել,
Կամ չենք գիտակցել, որ թանկ է պահը,
Անհոգ, աներկյուղ, անցավ օրերում
Չենք ապրել հավետ կորցնելու ահը:
Իսկ այն, ինչ թանկ է, հիշում ենք մենք ստույգ,
Հիշում ենք անգամ բույրը վայրկյանի,
Չի կարող տանել հուշերը մեր խենթ
Ոչ մի խելահեղ, մոլեգին քամի:
Ժամանակները որքան էլ փոխվեն,
Հուշերը մեզ միշտ կպահեն արթուն,
Հիշելու համար նկարներ պետք չեն,
Ամենաթանկը պահում ենք սրտում:

Հերմինե Նուրիջանյան, 28.02.17թ.
Ստեղծվել է 17.03.20 13:18
© Բոլոր իրավունքները պաշտպանված են
1053