Ստեղծագործական հարթակ

Նյութի հեղինակը

Գիշեր ...

Գիշերային խավարում լուսնին գտնելը ու նայելը, այդպես էլ մնաց սովորություն:
 Գիշեր, որտեղ կար երկու լուսին, մեկը երկնքում էր իր տեղը գտել ու այնտեղ էլ դեռ երկար կմնա ի շնորհիվ ամուր կապված թելերի, իսկ մյուսը ... երևի թե նա էլ էր ցանկանում ամուր կապվել աստղերի կողքին ու իր մասին հիշեցնել լուսնի դուրս գալու հետ:
 Ու դա նրա մոտ ստացվեց: Մի օր պոկվելով հայտնվեց մտքերի ու իրականության աշխարհները խզող անջրպետում:
 Ինչպես մի ժամանակ, այդպես էլ հիմա իմ գիշերում կա երկու լուսին՝ մի տարբերությամբ, այն ժամանակ երկուսից մեկը հասանելի էր, այ բայց մյուսին հասնելու համար ընտրում էի բաց պատշգամբ կամ էլ բարձրհարկ շենքի տանիքը, իսկ հիմա երկուսն էլ դառձել են անհաս ու հեռու են: Միակ բանը, որ մնացել է, դա մի քանի գլանակով տևական ջերմությունն է, դե՜ հա, միգուցե դա այն ցանկալին չէ, բայց չէ որ նրա կարոտալի ջերմությանը փոխարինել հնարավոր չի:
 
Հովհաննես Քրիստարտ Կալինա
Ստեղծվել է 13.11.18 06:53
© Բոլոր իրավունքները պաշտպանված են
92