Ստեղծագործական հարթակ

Նյութի հեղինակը

Դու ներկա ես՝ ապագայում ...

Օր-օրի, էլ ավելի նոր երանգներով էր աշունը տրվում գույներին: Անտառային սահակարկանջ գետակը արդեն կորցրել էր ամառային զրնգուն գոչյունը, որով ձայնում էր իր մոտ ու ստիպում ընկղմվել մտքերի մեջ:
Առջևում խստաշունչ ձմեռն էր, ու թեև գիտեր, որ սառցեղեն հայելին միայն արտափայլեցնելու էր մարդկանց անարտահայտիչ դեմքի պատկերքը, բայց չէր վհատվել ... ամառային բարձր ձայնին, ափերը քարատակելուն, դեմ հանդիման դուրս եկած քարերին զարնվելուն փոխարինելու էին եկել մակերեսորեն լողացող տերևները, քարերի երանքով գալարապտույտ հոսող ջուրը՝ առվակ հիշեցնող, ու մեղմիկ քամին ...
Նրա այս անգամվա կանչը աշնանային սերենադի էր նման, որի հնչյունները հասնում էին ականջիդ, երբ քայլերդ ուղղվում էին դեպի երկբայություն:
Վերջին անգամ ունկնդրելու էր հրավիրում ինձ, քեզ ու մյուսներին ... Տամուկ գետեզրի սառնությունը արդեն երկրորդական էր, որովհետև ընդամենը մի ակնթարթ ու աչքերիդ առաջ արտացոլվում է նրա պատկերը:
Սրտի անտեսանելի անտառային տնակից դուրս եկած կարմրավուն այտերով աղջնակը, գիտակցական մակարդակում պահպանվածը և կարոտը, տեղիք էին տալիս մի նոր ցանկության՝ հերթականին ... մատների ծայրերը սահեցնել օրիորդի նուրբ պարանոցի վրայով ու առնել այն ափերի մեջ:
Մոտենում էր աշնան վերջին շաբաթը ...

"Դու ներկա ես՝ ապագայում"
/ հատված պատմվածքից /
Հովհաննես Քրիստարտ Կալինա
Ստեղծվել է 11.11.18 10:33
© Բոլոր իրավունքները պաշտպանված են
289
Անանուն 11:41 11.11.18
❤❤❤❤
Մերսի արձագանքի համար )))