Քեզ նվիրե՞լ են վարդեր, որոնք փշեր չունենան։
Կամ անհոտ լինեն, կամ...անմահ մնան։
Քեզ նվիրե՞լ են սեր, որից բացարձակ, դու հոտ չես առել,
Որի փշերից՝ վնաս չես կրել, չե՛ս խելագարվել...
Թե՛ նվիրել են, բախտավո՜ր ընկեր, ի՛նձ էլ բաժանիր,
Քո հսկա փնջից՝ գոնե մի փոքր, ինձ բաժին հանիր...
................................................................