Ստեղծագործական հարթակ

Նյութի հեղինակը

Վերջի սկիզբը: Մաս 3

Ռապիդ Սիթի, Հարավային Դակոտա
09:11
Կրակը գրեթե ամբողջովին պատել էր ճանապարհը...Ամենուրեք քաոս էր տիրում...Երկինքն ամպամած էր...
Մարդկանց աղաղակներից Թոմն ուշքի եկավ: Տեսնելով Սառային' արյունոտված և անգիտակից, նա դժվարությամբ մոտեցավ նրան.
- Սառա...Արթնացիր.
Մի քանի անգամ կրկնելուց հետո, Սառան բացեց աչքերը ու կցկտուր ձայնով ասաց.
- Թոմ, ինչ է այստեղ կատարվում?
- Մենք ավտովթարի ենք ենթարկվել: Ես չգիտեմ ինչ է կատարվում դրսում, բայց ապահովության համար անհրաժեշտ է արթնացնել մնացածին:
Թոմը գործի անցավ, մինչ Սառան փորձում էր վեր կենալ: Ամենքին արթնացնելուց հետո՝ դռան հատվածում ձայներ լսվեցին: Այն բացվեց և ներս մտավ FBI-ի աշխատակիցը: Բոլորին սկսեցին օպերատիվ կերպով դուրս հանել ավտոբուսից: Դուրս գալու ընթացքում Սառան հարցրեց.
- Որտեղ են Առնոլդն ու Միստեր Բոբին?
Հարցը մնաց անպատասխան...
Վիրավորներին պառկացրին պատգարակների վրա, իսկ համեմատաբար կայուն վիճակում գտնվողները ոտքով գնացին դեպի շտապօգնության մեքենայի կողմ: Սառան, Թոմը, Ստյուարտը, Էդգարը, Կատրինան և Դեյվիդը հայտնվեցին նույն մեքենայում: Շտապօգնության աշխատակիցն արդեն փակում էր դուռը, սակայն ինչ-որ մեկը նրան ետ քաշեց: Նրա դեմքը դեֆորմացված էր, իսկ ձեռքերն արյունոտված: Այդ արարածը աշխատակցին գցեց գետնին և կծեց նրա վիզը: Երեխաներն այդ ամենը տեսնելով սարսափեցին և դուրս եկան մեքենայից: FBI-ի աշխատակիցը սպանեց այդ արյունարբու հրեշին, դիպուկ կրակոցով: Անվտանգության աշխատակիցները ամբողջովին փակել էին փողոցը և ոչնչացնում էին յուրաքանչյուր մոտեցողին: FBI-ի աշխատակիցը տեսնելով երեխաներին, նրանց տեղափոխեց բեռնատարների մոտ, որոնք պատնեշ էին հանդիսանում: Հանկարծ դրանց ետևից դուրս եկավ այդ արարածներից մեկը և հարձակվեց Ստյուարտի վրա, սակայն Էդգարն ու Դեյվը փրկեցին դասընկերոջը: Աշխատակիցը սպանեց արարածին հերթական կրակոցով և չնկատեց, որ երեխաները փախել են: Տեսնելուն պես որոշեց այլևս չփնտրել նրանց և վերադարձավ առաջին գիծ:
Խառնաշփոթ էր...Ահաբեկված ամբոխը վազում էր անդադար...Զինվորական ուղղաթիռները վերևից նեյտրալիզացնում էին բոլորին, որպեսզի վարակը չտարածվեր: Երեխաներին հաջողվեց անվնաս մնալ: Ճանապարհին նրանք հանդիպում են Միսս Բրաունին իր դստեր՝ Ստեֆանիի հետ: Նրանք ապրում էին Սառայենց հարևանությամբ: Երեխաները և Միսս Բրաունը մտան զինամթերքի խանութ: Այնտեղ միայն դանակներ էին մնացել: Էդգարն ու Դեյվը մեկական վերցրին: Արդեն բոլորը պատրաստվում էին դուրս գալ, սակայն արարածները փակել էին մուտքը: Առանց ժամանակ կորցնելու նրանք վազեցին դեպի ետին մուտք: Արագորեն մեկը մյուսի հետևից բոլորը սկսում էին դուրս գալ: Միսս Բրաունը մնաց վերջում: Նա ցանկացավ դուրս գալ, սակայն արարածները հարձակվեցին նրա վրա: Ստեֆանին նետվեց առաջ, որպեսզի փրկի մորը, սակայն Դեյվը թույլ չտվեց նրան: Միսս Բրաունը բղավեց.
- Փախեք, մի մնացեք այստեղ~
Երեխաներն արագորեն հեռացան: Ստեֆանին շրջվեց և արցունքոտ աչքերով տեսավ, թե ինչպես է իր մայրը մահանում...Ծնկաչոք եղավ ու սկսեց լաց լինել: Արարածները լսեցին այդ գոռոցը և սկսեցին մոտենալ նրանց: Բոլորը սկսեցին փախչել բացառությամբ Ստեֆանիի: Չէր կարողանում ոտքի կանգներ: Դեյվը կանգ առավ, մոտեցավ նրան և ասաց.
- Չեմ կարծում, որ քո մայրը կցանկանար, որպեսզի մնայիր: Վեր կաց, արագացրու Ստեֆանի:
Մեծ դժվարությամբ ոտքի կանգնեց ու սկսեց վազել: Հայտնվեցին երկու բեռնատարների մոտ և որոշեցին դրանց արանքով անցնել, սակայն Ստեֆանին չհասցրեց: Արարածները բռնեցին նրան և մասերի բաժանեցին:
Մոտավորապես 10 րոպե վազելուց հետո երեխաները կանգնեցին: Դեյվը շնչառությունը վերականգնելուց հետո ասաց.
- Գուցե նա փրկվեց հետագա տանջանքներից: Հիմա նա իր մոր հետ է...
Թախիծ կար Դեյվի ձայնի մեջ:
Ուժերը վերականգնվեցին: Երեխաները շարունակում են ճանապարհը...

Շարունակելի...
Ստեղծվել է 18.11.18 09:48
© Բոլոր իրավունքները պաշտպանված են
383
Անանուն 10:04 18.11.18
Very very very լավն էր))