Ստեղծագործական հարթակ

Նյութի հեղինակը

Ճաշակն ու մշակույթը կամ «Թռիչք կկվի բնի վրայով»

Վերջերս Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան ու Մարտինա Սկորսեզեն, կինոաշխարհի այդ հսկաները քննադատեցին Մարվել կինոինդուստրիայի ստեղծած բլոգբաստերները, դրանք համեմատելով զվարճանքների այգու հետ:
«Կնքահայրը» ֆիլմի հեղինակի կարծիքով այդ գործերը կինո չեն, քանի որ կինոնկարի դիտման արդյունքում մենք հույս ունենք ստանալ ոգևորություն, գիտելիքներ ու դառնալ քիչ ավելի լուսավորյալ:

Փորձենք հասկանալ հսկաներին:
Արվեստն ու նրա հանդիսատեսը կամ սպառողը փոխկապակցված են:
Սպառողի բացակայությունը արվեստի մահն է: Եվ հակառակը- սպառողների քանակի ավելացումը- արվեստի ծաղկումն է: Բայց այստեղ թաքնված է նաև այդ պնդման հակասությունը, քանի որ սպառողների քանակի ավելացումն ի հաշիվ մասսայական սպառողի բերեց նրա որակի ու չափորոշիչների անկմանը:
Արվեստի գործը, ստեղծված ցածրաճաշակ ու անխստապահանջ, միայն բնազդային հաճույք փնտրող հանդիսատեսի համար, անկենսունակ է այն աստիճան, որ երբեմն առաջարկում են այն արվեստի գործ չհամարել:
Քանի որ արվեստն իր գոյությունը պաշտպանում է տնտհաշվարկի եղանակով, ինքն իր նախաձեռնությամբ և ժամանակի պահանջով հասանելի դարձավ մասսաներին: Փող էր պետք ու շատ:
Միջնադարում արվեստի գործի սպառողները քիչ էին, արիստկրատների դասից, որոնք քիչ թե շատ կրթված էին, ու նրանք էին իրենց ճաշակով ձևավորում արվեստն ու նրա մակարդակը: Իսկ հիմա- մասսայական սպառողն է առաջ եկել, առանց ձևավորված ճաշակի, գիտակցված պահանջների, չափորաշիչների:
Հատուկ այդ մասսայական սպառողի համար ստեղծվում են գործեր, այսպես կոչված պոպ արտ, որը չի էլ հավակնում անմեռ գործերի հեղինակի դերին, այլ գոհունակ տեսքով ապահովում է դրամական միջոցների հոսքն իր գանձարան:
Ի դեպ, հայտնի է, որ շատ տաղանդավոր նկարիչներ, ռեժիսորներ ստեղծում են հատուկ գործեր մասսայական սպառողի, կամ պոպ արտի համար, դրա շնորհիվ որոշակի գումար աշխատում և այդ գումարով հետագայում ստեղծում գործեր ըստ իրենց ճաշակի, պատկերացնումների, այսպես ասած- բարձր արվեստի համար: Չմոռանանք, որ մասսայական սպառողի ճաշակի պատճառով աշխարհը ողողել են ցածրաճաշակ ստեղծագործությունները- էրոտիկա մեծահասկաների համար, սերիալներ տատիկների համար, տարբեր սիթքոմներ ժամանակ վատնողների համր:
Ինչով են դրանք միավորվում: Սպառողը որևէ պահանջ չի ներակայցնում ոչ սյուժեի, ոչ կերպարների հավաստիության, ոչ բառապաշարի հանդեպ- դրանք կարող են լինել խիստ ցածրաճաշակ, բայց իրենց կարողանան ապահովել ուրախ ու հաճելի ժամանցով:
Ինչ՞ն է կամ որո՞նք են արվեստի գնահատման չափորոշիչները – բնազդները՞- /վախ, սեռական ցանկություն, վայելելու ցանկություն/, սեփական նշանակությսն գնահատականի բարձրացումը՞, ժամանցը՞, թե՞ ուրիշների կյանքն ու նրանց կեղտոտ սպիտակեղենի հոտը:
Մասսայակն սպառողը իր ճաշակն է թելադրում, քանի որ արվեստը իջեցրել են կոմերցիոն բնագավառի մակարդակին: եթե թատերասերը չի գնում ներկայացման, հանդիսատեսը- կինոյի դիտման- հաջորդ անգամ ռեժիսորին մերժում են- ներիր եղբայր, մենք կորցնելու փողեր չունենք
Գնահատման ժամանակ իրար են միահյուսվում օբյեկտիվ չափանիշներն ու սուբյեկտիվ գնահատականը, հասարակական կարծիքն ու սեփական տեսակետն ու վերաբերմունքը:
Արվեստի որպես ընկալման համար գիտակցելուց ի վեր չեն դադարում վեճերը- ինչու՞ է մի գործը դուր գալիս, մյուսը ոչ, որո՞նք են արվեստի գործի գնահատման չափանիշները
Սկզբի համար արվեստն ընկալողներին պայմանականորեն բաժանանեք բարձրաճաշակ և ցածրաճաշակ սպառողների ու քննարկենք բարձրաճաշակ ընկալողի չափանիշները:
  • 1- Նախ արվեստի գործը պետք է դուր գա ըստ սպառողի ճաշակի ու արվեստի ընկալման ճափանիշների: Պետք է գեղեցիկ լինեն և նյութը, և ասելիքը, և ոճը, և ձևը:
  • 2- Այն պետք է պարունակի այնպիսի նյութ, այնպիսի թեմա, որպեսզի հանդիսատեսը կարողանա այն գնահատել ըստ իր հայացքների, գեղագիտական ճաշակի, արվեստի ընկալման սկզբունքների: Եվ անկասկած, այն պետք է ներկայացվի գեղեցիկ ձևով:
  • 3- Բացի թեման ասելիք է պետք: Այն պետք է ինչ որ բան ասի, քարոզի, ինչ որ հուզող հարց բարձրացնի: Այսինքն- ասելիք ունենա:
  • 4- Պետք է ունենա նաև հավաստիություն, հանդիսատեսին կարողանա համոզել, որ պատկերվածը, նկարագրվածը իրականություն են, հավաստի, եթե նույնիսկ թեման մտածված է: Այսինքն- լինի համոզիչ, եթե նույնիսկ ֆանտազիաի թեմայով է: Նրա գաղափարը պետք է համապտասխանի ռացիոնալ դատողության օրենքներին:
  • 5- Արվեստի գործի ընկալման պրոցեսը պետք է գեղագիտական հաճույք պատճառի և մտավոր, և զգացմունքային առումով: Այսինքն ընկալումը պետք է ընթանա այդ երկու մակարդակներով և զուգահեռ պրոցեսների ապրում, և որպես ամբողջակամ ընկալման արդյունք և զարդ, այդ ապրումների միավորումն ու համատեղ ապրումը հանդիսատեսին հասցնի կատարսիսի ապրմանը- պարգևի արվեստի գործի ընկալման երանությունը:
  • 6- Ընկալման վերջում հանդիսատեսն անկախ իրենից մտածում է, թե կուզենար արդյոք կրկին վայելել այն: Արդյոք կուզենար այդ գործն ունենալ իր տանը, եթե նկար է, ձայնադարանում, եթե երաժշտություն է, կրկին դիտել եթե կինոնկար է կամ թատերական ներկայացում: Եվ եթե ինքն իրեն ասում է այո, ուրեմն գործը հաջողվել է:
  • 7- Ստեղծագործությունը պետք է ունենա կոնտեքստ: Այսինքն հանդիսատեսը ոչ միայն ուզում է տեսնել, թե ինչ է կատարվում: Այլ նաև- թե ինչու է հենց այդ և այդպես ամեն ինչ տեղի ունենում, չնայած ինչ որ օրենքների կամ բարոյական նորմերի առկայությանը:
  • 8- Ինչքանով է ստեղծագործության հեղինակը հաշվի առել ու հարգել ընկալողի ճաշակը, իր ժամանակաշրջանի և հավերժի պահանջները: Չէ որ նույն գործը տարբեր ժամանակներում տարբեր գնահատակինի է արժանացել, ըստ հանդիսատեսի դատի: Այն կարող է երկար ժամանակ փոշով պատվել դարակների վրա, բայց հետագայում նոր սերունդների կողմից հիացմունքի արժանանալ:
Այդ նույն արվեստի գործերը հետագայում դաստիարակում են սերունդներ, կազմավորում են վարքի և կենցաղի համըդհանուր կուլտուրա, որի արձագանքները սոցիալական կյանքի ալիքներով վաղ թե ուշ մեզ են հասնելու:
Այսինքն յուրաքանչյուրս պետք է պատասխանատվությամբ մոտենանք համընդանուր ճաշակի ձևավորման գործընթացին, մոտավորապես նույն կերպ, երբ ձգտում ենք մաքուր պահել մեր քաղաքը, նրա նկարագիրը:
ճաշակը նույն հոգատարությունն է տան մաքրության մասին, բայց հոգևոր մակարդակում: Ցածրաճաշակ արվեստն անվտանգ չի լինում: Առաջին հայացքից այն պրիմիտիվ ու կայուն արժեքներ է քարոզում և այդ պատճաով ներողամիտ ենք մոտենում այդ հարցին, բայց հենց այդտեղ է թաքնված շան գլուխը, որի հետևանքները հետո ենք զգում, բազմաթիվ մանրուքներում, հոգևոր և կենցաղային տեսակետների տարընթերցումների դեպքում : Պետք է նկատի ուենալ, որ ամեն ընթերցող կամ հանդիսատես գործը մեկնաբանում է, ընկալում ըստ իր մակարդակի, գեղեցիկի ու ներդաշնակի մասին պատկերացման ու ինչքան արվեստի գործը կատարյալ է, բազմաշերտ, այնքան բազմաշերտ ու հավաստի են մեկնաբանությունները: Եվ ինչքան շատ են գրագետ ու կիրթ հանդիսատեսները, այնքան բարձր են արվեստի գործի նկատմամբ պահանջմունքն ու չափանիշները:
Ինչու եմ նշել «թռիչք կկվի բնի վրայով» մեջբերումը: Որպեսզի նշեմ այն գործը, որը համապատասխանում է արվեստի գործի նկատմամբ առաջադրվող չափանիշներին և դրանով ասել, որ ցածրաճաշակ սպառողը այդ կլասիկի կարգավիճակ ստացած կինոնկարի ոչ թե գաղափարն ու ասելիքը չի հասկանա, այլ դահլիճը կլքի մռմռթոցով, թե ինչ անիմաստ բաներ են նկարում, ինչի վրա են փողը ծախսում: Չի էլ փորձի ու եթե փորձի էլ, նրա համար հասկանալի չի լինի, թե ինչու հերոսը չի փախչում, երբ կարող էր դա անել, ինչի է ուզում հասնել մտավոր խանգարում ունեցողների մոտ: «Գնա հանգիստ ապրիր էլի»: Եվ վերջապես, ինչու վայրենավարի սպանեց նրան հնդկացի առաջնորդը, չնայած լավ վերաբերմունքին: Ճաշակը դաստարակում են, ոչ թե մեխում գլխի մեջ: Այն ցավ է պատճառելու ու հանվելու է: Այդպիսի հանդիսատեսի հետ մշակույթ չես ձևավորի, սերունդ չես դաստիարակի, սերունդներին մնայուն ոչինչ չես թողնի:

Վերջում ասեմ, որ լիովին համաձայն եմ Ֆորդ Կապպոլայի և Սկորսեզեի հետ, որ արվեստի գործից ստացած հաճույքն առանց մտավոր և հոգևոր ապրումների, ծավալվող դեպքերի համապրման ու դրանց հիման վրա հոգևոր և մտավոր գերագույն վերելքի- կատարսիսի զգացման իրոք ընդամենը ատրակցիոնի այցելություն է, զվարճանքների այգում հաճույքից ունեցած տրամադրության նմանակում:
Ստեղծվել է 22.10.19 07:24
© Բոլոր իրավունքները պաշտպանված են
112